Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Դետն ասաց. «Առաջինի վազելուց տեսնում եմ, որ նման է Սադովկի որդի Աքիմաասի վազելուն»։ Թագավորն ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրի համար է գալիս»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Դիտորդն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինի վազքը նման է Սադովկի որդի Աքիմաասի վազքին»։ Արքան ասաց. «Նա բարի մարդ է և բարի լուրով կգա»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:27
7 Խաչաձեւ Հղումներ  

Դետը հայտնեց ու ասաց. «Մինչև նրանց մոտ գնաց, բայց ետ չդարձավ։ Եվ այս ընթացքը նման է Նամեսսիի որդի Հեուի ընթացքին, որովհետև կատաղորեն է քշում»։


Նա դեռ խոսում էր, և ահա եկավ Աբիաթար քահանայի որդի Հովնաթանը, և Ադոնիան ասաց. «Ե՛կ, դու արժանավոր մարդ ես և բարի ավետիս ես բերել»։


Եվ ինչպե՞ս կքարոզեն, եթե չուղարկվեն։ Ինչպես որ գրված է. «Ի՜նչ գեղեցիկ են նրանց ոտքերը, ովքեր բարի ավետիսն են քարոզում» (հմմտ. Ես. 52.7)։


Ի՜նչ գեղեցիկ են լեռների վրա ավետաբերի ոտքերը, որ խաղաղություն է հռչակում, բարիք ավետում, փրկություն քարոզում, որ ասում է Սիոնին. «Քո Աստվածը թագավորում է»։


Հեռու երկրից եկած բարի լուրը սառը ջուր է ծարաված հոգու համար։


Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։


Դետը մի ուրիշ մարդ էլ տեսավ վազելիս և դետը ձայն տվեց դռնապանին. «Ահա մի մարդ էլ է վազում մենակ»։ Եվ թագավորն ասաց. «Նա էլ է ավետաբեր»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ