Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Հովաբն ասաց Քուսիին. «Գնա պատմի՛ր թագավորին, ինչ որ տեսար»։ Եվ Քուսին երկրպագեց Հովաբին ու վազեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Նա ասաց Քուսիին. «Գնա հայտնի՛ր արքային, ինչ որ տեսար»։ Քուսին խոնարհ գլուխ տվեց Հովաբին ու դուրս եկավ։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:21
4 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբն ասաց նրան. «Դու այսօր ավետիք տանելու մարդ չես, մի ուրիշ օր ավետիք կտանես. այսօր պետք չէ, որ ավետիք տանես, որովհետև թագավորի որդին մեռավ»։


Սադովկի որդի Աքիմաասը նորից պնդեց և ասաց Հովաբին. «Ինչ ուզում է լինի, թող ես էլ վազեմ Քուսիի ետևից»։ Եվ Հովաբն ասաց. «Դու ինչո՞ւ պիտի վազես, որդի՛, սա քեզ օգուտ բերող ավետիք չէ»։


Նա ասաց. «Ինչ ուզում է լինի, ես պիտի վազեմ»։ Եվ Հովաբը նրան ասաց. «Վազի՛ր»։ Աքիմաասը վազեց դաշտի ճանապարհով և Քուսիից առաջ անցավ։


Եվ ահա Քուսին եկավ և Քուսին ասաց. «Ավետի՜ք իմ տեր թագավորին, քանզի Տերն այսօր քո իրավունքը պաշտպանեց և քեզ ազատեց բոլոր նրանց ձեռքից, որ ոտքի էին ելել քո դեմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ