Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:33 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Հետո Հովաբը գնաց թագավորի մոտ ու նրան պատմեց, և նա կանչեց Աբիսողոմին։ Նա եկավ թագավորի մոտ, երկրպագեց նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ, և թագավորը համբուրեց Աբիսողոմին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Հովաբը մտավ արքայի մոտ և նրան հաղորդեց նրա ասածը։ Արքան կանչեց Աբեսաղոմին, որը մտավ արքայի մոտ, երեսնիվայր գետնին ընկավ արքայի առաջ ու երկրպագեց նրան, և արքան համբուրեց Աբեսաղոմին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:33
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ վեր կացավ իր հոր մոտ եկավ։ Ու երբ նա դեռ հեռու էր, հայրը նրան տեսավ և գթաց. վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց նրան։


Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց նրան, փաթաթվեց նրա պարանոցին և համբուրեց նրան, և լաց եղան։


Եվ համբուրեց իր բոլոր եղբայրներին ու նրանց փարվելով՝ լաց եղավ։ Դրանից հետո եղբայրները խոսեցին նրա հետ։


Եվ նրա հայր Իսահակն ասաց նրան. «Մոտեցի՛ր և համբուրի՛ր ինձ, որդի՛ս»։


Եվ երբ երկրպագելու համար մարդ էր մոտենում նրան, նա մեկնում էր իր ձեռքը, բռնում էր և համբուրում նրան։


Ամբողջ զորքն անցավ Հորդանանը, անցավ և թագավորը։ Եվ թագավորը համբուրեց Բերզելիին ու օրհնեց նրան, և նա վերադարձավ իր տեղը։


Եվ Սողոմոն թագավորը մարդ ուղարկեց, և Ադոնիային ցած իջեցրին զոհասեղանից. նա եկավ ու երկրպագեց Սողոմոն թագավորին, և Սողոմոնն ասաց նրան. «Գնա՛ քո տուն»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ