Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Բայց Հովնադաբը՝ Դավթի եղբայր Սամաայի որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե սպանել են բոլոր երիտասարդներին՝ թագավորի որդիներին, քանի որ միայն Ամնոնն է մեռել, որովհետև Աբիսողոմի խոսքով որոշված էր այն օրից, երբ Ամնոնը բռնաբարեց նրա քրոջը՝ Թամարին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Դավթի եղբայր Սամաայի որդի Հովնադաբն ասաց. «Մի՛ ասա, իմ տե՛ր արքա, թե՝ “Արքայի բոլոր որդիները մեռան”, քանի որ միայն Ամո՛նը մեռավ։ Աբեսաղոմն այդպես էր որոշել այն օրվանից, երբ Ամովնը բռնաբարել էր իր քրոջը՝ Թամարին։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:32
6 Խաչաձեւ Հղումներ  

Եսավն ատեց Հակոբին այն օրհնության պատճառով, որով իր հայրը օրհնել էր նրան։ Եսավն ասում էր իր մտքում. «Իմ հոր համար սգի օրերն են մոտենում, և ես սպանելու եմ իմ եղբայր Հակոբին»։


Բայց Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր. նա Դավթի եղբայր Սամաայի որդին էր։ Հովնադաբը շատ խորամանկ մարդ էր։


Եվ հիմա թող իմ տեր թագավորը սրտին մոտ չընդունի այս բանը՝ կարծելով, թե թագավորի բոլոր որդիները մեռան, քանի որ միայն Ամնոնն է մեռել»։


Ահա նա անօրենություն է երկնում. հղացած է չարությամբ և խաբեություն է ծնում։


Եվ Հեսսեն անցկացրեց Սամաային, և Սամուելն ասաց. «Տերը սրան էլ չի ընտրել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ