Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 28:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Կողմնակալությունը լավ չէ, որովհետև մի պատառ հացի համար մարդ հանցանք է գործում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Ով չի պատկառում արդարներից, արժանի չէ գովասանքի։ Ով կեղծորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց, բարի չէ. այդպիսին մարդ կվաճառի մի կտոր հացով։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 28:21
11 Խաչաձեւ Հղումներ  

Չարություն անելու համար բազմության չհետևես։ Դատաստանի ժամանակ բազմության ետևից խոտորվելով չխոսես՝ իրավունքը խախտելու համար։


Կաշառք չվերցնես, որովհետև կաշառքը կուրացնում է տեսնողներին և ծռում է արդարների իրավունքը։


Հօգուտ անիրավի կողմնապահություն անելը լավ չէ, ոչ էլ արդարին իրավունքից զրկելը։


Սրանք էլ են իմաստունների խոսքերը. դատաստանի մեջ կողմնակալություն անելը լավ չէ։


Դուք մի բուռ գարու և մի քանի կտոր հացի համար անարգեցիք ինձ իմ ժողովրդի առաջ՝ մեռցնելով այն հոգիները, որոնք չպիտի մեռնեին, և ապրեցնելով այն հոգիները, որոնք չպիտի ապրեին, ձեր ստով՝ իմ ժողովրդին, որ ստերի է ունկնդրում"”»։


Երբ իրենց հարբեցողությունը վերջ է գտնում, շնանալով շնանում են, նրա իշխանավորները սիրով սիրահարվում են ամոթին.


Տերն այսպես է ասում իմ ժողովրդին մոլորեցնող մարգարեների մասին, որ աղաղակում են՝ «խաղաղությո՜ւն», երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանը բան չի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն.


Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։


Այդպիսիները մեր Տեր Քրիստոսին չեն ծառայում, այլ իրենց որովայնին, և պարզամիտների սրտերը քաղցր խոսքերով ու գովասանքներով են մոլորեցնում։


Դատաստան անելիս աչառություն չանեք, փոքրին լսե՛ք մեծի նման, ոչ մի մարդուց բնավ մի՛ վախեցեք, որովհետև դատաստանը Աստծունն է։ Այն դատը, որ ձեզ համար դժվար կլինի վճռել, ի՛նձ ներկայացրեք, և ես կլսեմ այն”։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. նրանց դատաստանը վաղուց պատրաստ է, և նրանց կործանումը չի ուշանալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ