Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 28:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Անխոհեմ իշխանի պատճառած հարստահարությունը շատ կլինի, իսկ ագահությունն ատողը կերկարացնի իր օրերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Մտքից զուրկ թագավորը մեծ կեղեքող է, իսկ անիրավություն ատողը երկարակյաց կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 28:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Դու ամբողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող, աստվածավախ, հավատարիմ, ագահությունն ատող մարդկանց և նրանց վրա հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ և տասնապետնե՛ր կարգիր։


Իմ ժողովրդին հարստահարողները երեխաներ են, և կանայք են տիրում նրան։ Ո՛վ իմ ժողովուրդ, քո առաջնորդները մոլորեցնողներ են. նրանք խոտորել են քո ճանապարհի ընթացքից։


Եվ ես շրջվեցի ու տեսա արևի տակ կատարվող բոլոր կեղեքումները. ահա կեղեքվածների արտասուք կար, բայց մխիթարիչ չունեին. նրանց կեղեքիչների ձեռքում՝ ուժ, բայց նրանք մխիթարիչ չունեին։


Իսկ նախորդ իշխանները, որ ինձանից առաջ էին եղել, ժողովրդին ծանրություն էին տվել. նրանից հաց և գինի էին վերցնում, բացի քառասուն սիկղ արծաթից, նույնիսկ նրանց ծառաներն էին տիրում ժողովրդի վրա. բայց ես, Աստծուց վախենալով, այդպես չարեցի։


Եվ նրանց հետ խոսեց, ինչպես խորհուրդ էին տվել երիտասարդները, և ասաց. «Իմ հայրը ծանրացրել էր ձեր լուծը, ես ավելացնելու եմ ձեր լուծը, իմ հայրը ձեզ խարազաններով էր խրատում, ես կարիճներով եմ խրատելու ձեզ»։


Եվ նրա հետ մեծացած երիտասարդները խոսեցին նրա հետ և ասացին. «Այսպե՛ս ասա այն ժողովրդին, որ խոսել է քեզ հետ և ասել. “Քո հայրը ծանրացրել է մեր լուծը, իսկ դու թեթևացրո՛ւ մեր վրայից”. այսպե՛ս խոսիր նրանց հետ. “Իմ ճկույթը հաստ է իմ հոր մեջքից։


«Լսե՛ք այս խոսքը, ո՛վ Բասանի կովերի նման պարարտացած Սամարիայի կանայք, որ հարստահարում եք աղքատներին, որ ոտնահարում եք կարիքավորներին, որ ասում եք ձեր ամուսիններին. “Բերե՛ք, որ խմենք”։


Վա՜յ քեզ, երկի՛ր, որ թագավորդ մանուկ է, և որ իշխաններդ վաղ առավոտից հացկերույթի են։


Ագահորեն վաստակողը դժբախտացնում է իր տունը, իսկ կաշառքներ ատողը կապրի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ