Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 24:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Ամբարիշտին արդար ասողը ժողովուրդների անեծքին պիտի արժանանա և ազգերի կողմից ատելի պիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 24:24
11 Խաչաձեւ Հղումներ  

Անիրավին արդարացնողը և արդարին դատապարտողը՝ երկուսն էլ զզվելի են Տիրոջ համար։


որոնք ամբարիշտին արդարացնում են կաշառքի համար և արդարներին զրկում են իրավունքից։


Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։


Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։


Որովհետև դուք ստով արդարի սիրտը հուսալքել եք, երբ ես նրան չէի վշտացրել, և ուժեղացրել եք ամբարիշտի ձեռքերը, որ հետ չդառնա իր չար ճանապարհից ու ապրի։


Նրանք պիտի դուրս գան և տեսնեն իմ դեմ ըմբոստացող մարդկանց դիակները, որովհետև նրանց որդը չի մեռնելու, և նրանց կրակը չի հանգչելու. նրանք զզվելի պիտի լինեն ամեն մարմնի համար»։


Վա՜յ նրանց, որոնք չարին ասում են բարի և բարուն՝ չար, որոնք խավարը լույսի տեղ են դնում և լույսը՝ խավարի, որոնք դառը դնում են քաղցրի տեղ և քաղցրը՝ դառի։


Մի ծառայից մի՛ բամբասիր իր տիրոջ մոտ, որ քեզ չանիծի, և դու հանցավոր չլինես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ