8 Դատաստանի աթոռի վրա նստելիս թագավորն իր աչքերով ցրում է ամեն չարություն։
8 Երբ արդար թագավոր նստի գահին, ոչ մի չարագործ նրա աչքից չի վրիպի։
Նա նման է առավոտյան լույսին, Երբ ծագում է արեգակը, Մի առավոտ, երբ ամպեր չկան, Եվ ճառագայթից՝ անձրևից հետո, Դալար է բուսնում գետնից”։
Նաև գահասրահը շինեց, որտեղ դատաստան էր անում, ատյանի սրահը. և այն հատակից հատակ ծածկված էր եղևնափայտով։
Նա պիտի տա ժողովրդի աղքատների իրավունքը, խեղճերի որդիներին պիտի փրկի և պիտի ջարդի զրկողներին.
Որովհետև ահա քո թշնամիները, Տե՛ր, ահա քո թշնամիները պիտի կորչեն, և պիտի ցրվեն բոլոր անօրենություն գործողները։
Եվ թագավորի զորությունը իրավունք է սիրում. դու հաստատեցիր ուղիղ կարգը. դու իրավունք և արդարություն արեցիր Հակոբի մեջ։
Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։
Իմաստուն թագավորը ցրում է անիրավներին և նրանց վրա պտտում անիվը։
Թագավորի առջևից հանի՛ր անիրավին, և նրա գահը կհաստատվի արդարությամբ։
Աղքատներին ճշմարտությամբ դատող թագավորի աթոռը մշտապես հաստատուն կմնա։
Ահա մի թագավոր արդարությամբ կթագավորի, և իշխաններն իրավունքով կիշխեն։
Ով ինձ հետ չէ, ինձ հակառակ է, և ով ինձ հետ չի հավաքում, ցրում է։