24 Ծույլն իր ձեռքը ամանի մեջ է թաղում, բայց այն դեպի բերանն էլ չի տանում։
24 Ով պարապ ձեռքերը ծոցում է թաքցնում, ձեռքը նույնիսկ իր բերանը թող չտանի։
Ինչո՞ւ ես ետ դարձնում ձեռքդ և աջդ. հանի՛ր քո ծոցից, կորցրո՛ւ նրանց։
Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։
Ծույլի ճանապարհը փշերով է պատված, բայց ուղղամիտների ուղին հարթված է։
Ծուլությունը թմբիրի մեջ է գցում, և թույլ մարդը կսովածանա։
Ծույլի ցանկությունը սպանում է նրան, որովհետև նրա ձեռքերը մերժում են աշխատել։
Նա պատասխանեց և ասաց. «Ով իր ձեռքն ինձ հետ ափսեի մեջ մտցրեց, նա՛ է ինձ մատնելու։
Հիսուսն ասաց նրանց. «Տասներկուսիցդ նա, ով ձեռքն ինձ հետ պնակի մեջ մտցրեց։