Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 16:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ անպատիժ չեն լինելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև. ով ձեռնամուխ է լինում անիրավ գործերի, պիտի դատապարտվի։ Բարու ճանապարհի սկիզբը արդարություն գործելն է, Աստծուն ավելի ընդունելի է աղոթքը, քան զոհ մատուցելը։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 16:5
14 Խաչաձեւ Հղումներ  

Անշուշտ չարն անպատիժ չի մնա, իսկ արդարների սերունդը կազատվի։


Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։


Բայց ավելի մեծ շնորհ է տալիս. դրա համար ասում է. «Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս» (Առկ. 3.34)։


Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում.


Վա՛յ ամբարիշտին. նրա համար ամեն ինչ վատ է, որովհետև իր ձեռքի գործերի համաձայն հատուցում պիտի լինի։


Քո Տեր Աստծու անունը զուր տեղը բերանդ չառնես, որովհետև Տերն իր անունը զուր տեղը բերանն առնողին անպատիժ չի թողնի։


Այսպես է նաև իր հարևանի կնոջ մոտ գնացողը. նրան դիպչող ամեն ոք անպատիժ չի մնալու։


Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։


Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։


Լսե՛ք և ակա՛նջ դրեք, մի՛ գոռոզացեք, որովհետև Տերը խոսել է։


Մարդուս ամբարտավան աչքերը պիտի խոնարհեցվեն, պիտի նվազեցվի մարդկանց գոռոզությունը, և այդ օրը կբարձրանա միայն Տերը,


որովհետև Զորությունների Տերը մի օր ունի բոլոր ամբարտավանների, մեծամիտների և հպարտների դեմ, որոնք պիտի նվաստացվեն,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ