Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 11:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Ժողովուրդն անիծում է ցորենը պահողին, բայց օրհնություն է տալիս այն ծախողին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 11:26
7 Խաչաձեւ Հղումներ  

Կորածի օրհնությունն ինձ վրա էր գալիս, և որբևայրու սիրտն ուրախացնում էի։


Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։


Ով որ անիրավին ասի. «Արդար ես», ազգերը կանիծեն նրան, ժողովուրդները կանարգեն նրան։


Հովսեփը Եգիպտոսի երկրում և Քանանի երկրում գտնված ամբողջ փողը հավաքեց շնորհիվ վաճառված պաշարի, որ նրանք առնում էին։ Հովսեփն այդ փողը տարավ փարավոնի տունը։


Արդարի գլխին օրհնություններ կան, բայց բռնությունը կխցկի անիրավների բերանը։


Աղքատին տվողը կարիքի մեջ չի լինի, բայց ով որ աչքերը փախցնի, բազմիցս կանիծվի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ