Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄԲԱԿՈՒՄ 2:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Վա՜յ ավանը արյունով կառուցողին և քաղաքը անիրավությամբ հաստատողին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Վա՜յ նրան, ով քաղաքն արյամբ է կառուցում և անիրավությամբ է հաստատում քաղաքը։

Տես գլուխը Պատճենել




ԱՄԲԱԿՈՒՄ 2:12
12 Խաչաձեւ Հղումներ  

Սիոնը արյունահեղությամբ և Երուսաղեմն անիրավությամբ կկառուցեք։


Վա՜յ արյունալի քաղաքին՝ ամբողջությամբ լի ստով, հափշտակությամբ. որսը չի պակասում։


Տեսա այդ կնոջը՝ սրբերի ու Հիսուսի վկաների արյունով արբած։ Երբ նրան տեսա, մեծապես զարմացա։


Հեսուն այդ ժամանակ երդվեց՝ ասելով. «Թող անիծյալ լինի Տիրոջ առաջ այն մարդը, որ վեր կկենա և կշինի այս Երիքով քաղաքը, նրա հիմքերը կդնի իր անդրանիկ որդու կյանքի գնով և նրա դարպասները կկանգնեցնի իր կրտսեր որդու կյանքի գնով»։


Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Վա՜յ արյունահեղ քաղաքին. ես կրակի խարույկը պիտի մեծացնեմ։


Նրա օրոք բեթելացի Հիելը շինեց Երիքովը. իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։


Բայց մեզ ձեզ հետ Քրիստոսով հաստատողը և մեզ օծողը Աստված է,


Մի՞թե սրանք բոլորը նրա դեմ առակ չեն պատմելու և ծաղրական հանելուկներ նրա դեմ չե՞ն ասելու. «Վա՜յ իրենը չեղածը շատացնողին. մինչև ե՞րբ. և իր վրա ծանր գրավներ բեռնողին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ