Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱԲԴԻԱ 1:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Որովհետև ինչպես որ դուք խմեցիք իմ սուրբ լեռան վրա, բոլոր ազգերը միշտ պիտի խմեն, նրանք պիտի խմեն ու կուլ տան և չեղածի պես դառնան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 քանզի ինչպես որ խմեցիր իմ սուրբ լեռան վրա, գինի կխմեն բոլոր ազգերը, կխմեն, կընկնեն ու կլինեն չեղածների նման»։

Տես գլուխը Պատճենել




ԱԲԴԻԱ 1:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ դուք պիտի իմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ բնակվում եմ իմ սուրբ լեռ Սիոնում։ Եվ Երուսաղեմը սուրբ պիտի լինի, և օտարներն այլևս չեն անցնի նրա միջով։


Որովհետև Տերն այսպես է ասում. «Ահա նրանք, որ արժանի չէին բաժակը խմելու, անպատճառ պետք է խմեն, իսկ դու անպատի՞ժ պիտի մնաս. անպատիժ չես մնա, այլ անպատճառ պիտի խմես։


Որովհետև ժամանակն է, որ դատաստանն Աստծու տնից սկսվի, բայց եթե այն նախ մեզանից սկսվի, ապա ի՞նչ կլինի նրանց վերջը, ովքեր Աստծու Ավետարանին անհնազանդ են։


Ամենքը բռնության համար են գալիս, առաջանում են ինչպես քամին, ավազի չափ գերիներ են հավաքում։


Վաղուց է, ինչ ես լռել եմ. հանդարտ էի, զսպել էի ինձ, բայց հիմա պիտի ճչամ ծննդկանի պես, հևամ ու փչեմ միատեղ։


Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, ո՛վ Եդովմի դուստր, որ բնակվում ես Հուս երկրում. բաժակը քեզ ևս կանցնի, կհարբես և ինքդ քեզ կմերկացնես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ