Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱԲԴԻԱ 1:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ քո եղբոր օրը, նրա դժբախտության օրը չպիտի չարախնդայիր և Հուդայի որդիների վրա չպիտի ուրախանայիր նրանց կործանման օրը և բերանդ չպիտի մեծացնեիր նրանց նեղության օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Պետք չէ տեսնեիր քո եղբոր անկումն օտարների օրը, պետք չէ ոտնահարեիր Հուդայի որդիներին նրանց կորստյան օրերին և պետք չէ մեծաբանեիր նեղության օրը։

Տես գլուխը Պատճենել




ԱԲԴԻԱ 1:12
27 Խաչաձեւ Հղումներ  

Հիմա քո դեմ շատ ազգեր են հավաքվել, որոնք ասում են. «Թող պղծվի, և մեր աչքերը թող ընկնեն Սիոնի տեսարանի վրա»։


Ինչպես որ դու ուրախացար Իսրայելի տան ժառանգության վրա, որ ամայացավ, այնպես էլ քեզ պիտի անեմ. դու ամայություն պիտի դառնաս, Սեի՛ր սար, և ամբո՛ղջ Եդովմ։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը»։


Աղքատին ծաղր անողը նրա Արարչին է նախատում, թշվառության վրա ուրախացողն անպատիժ չի մնա։


Այլևս հպարտությամբ մի՛ պարծենաք, Թող մեծախոսություն դուրս չգա ձեր բերանից, Քանզի Տերն է գիտությունների Աստվածը, Եվ նա է կշռում գործերը։


Որովհետև ունայն և ամբարտավան բաներ խոսելով՝ գիջությամբ, մարմնական ցանկություններով խաբում են նրանց, ովքեր իսկապես փախել են մոլորության մեջ ապրողներից։


Սրանք տրտնջացողներ ու ոչնչով չգոհացողներ են, որոնք իրենց անձերի ցանկությունների համաձայն են գնում, և նրանց բերանն ամբարտավան բաներ է խոսում։ Շահի համար երեսպաշտություն են անում։


Տերը ծիծաղում է նրա վրա, որովհետև տեսնում է, որ նրա օրը եկել է։


Թող պապանձվեն սուտ շրթունքները, որոնք արդարի դեմ անամոթություն են խոսում գոռոզությամբ և անարգանքով։


Ես հաշվում եմ իմ բոլոր ոսկորները, իսկ նրանք նայում են ու դիտում ինձ։


Եթե ատողիս կորստյան համար ուրախացել եմ կամ հրճվել եմ, որ նրան չարիք է պատահել


Նրան բերան տրվեց մեծ-մեծ խոսելու ու հայհոյելու, և նրան իշխանություն տրվեց քառասուներկու ամիս գործելու։


Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում։ Տե՛ս, մի փոքր կրակը ինչքա՜ն անտառ է հրդեհում։


Եվ երբ մոտեցավ, քաղաքը տեսնելով՝ լաց եղավ նրա վրա


Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, ո՛վ Եդովմի դուստր, որ բնակվում ես Հուս երկրում. բաժակը քեզ ևս կանցնի, կհարբես և ինքդ քեզ կմերկացնես։


Քո ծառաների միջոցով նախատեցիր Տիրոջն ու ասացիր. "Իմ մարտակառքերի բազմությամբ ելա վեր՝ լեռների բարձունքը, Լիբանանի լանջերը։ Ես կտրեցի նրա հաղթահասակ եղևինները, Նրա ընտիր մայրիները Եվ հասա նրա ամենաբարձրադիր բարձունքը, Նրա ամենախիտ անտառը։


Եվ իմ աչքը պիտի նայի իմ թշնամիներին, և ականջս պիտի լսի այն չարագործների մասին, որոնք ոտքի են ելել իմ դեմ։


Իմ ողորմության Աստվածը կդիմավորի ինձ. Աստված ինձ ուրախությամբ նայել կտա իմ թշնամիների վրա։


Որովհետև դու ամեն նեղությունից փրկում ես ինձ, և իմ աչքն ուրախությամբ է նայում իմ թշնամիների վրա։


Նրա վրա Արևմուտքում բնակվողները պիտի զարմանան, իսկ Արևելքում բնակվողները դողով բռնվեն։


Սակայն երբ ես սայթաքում եմ, նրանք ուրախանում են և հավաքվում. հավաքվում են իմ դեմ, որ խոցեն ինձ, և ես չգիտեի. հայհոյում են ու չեն դադարում։


Քո բոլոր թշնամիներն իրենց բերանը բաց արեցին քո դեմ, սուլեցին, ատամ կրճտացրին և ասացին. «Կո՛ւլ տվեցինք։ Հենց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք»։


Եվ դու կգիտենաս, որ ես՝ Տերը, լսել եմ քո անարգական խոսքերը, որ խոսեցիր Իսրայելի սարերի դեմ՝ ասելով. "Ամայացան, մեզ տրվեցին, որ լափենք"։


Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Անշուշտ իմ նախանձախնդրության կրակով եմ խոսել մնացած ազգերի և ամբողջ Եդովմի դեմ, որովհետև նրանք ամբողջ սրտի ուրախությամբ և հոգու արհամարհանքով իմ երկիրն իրենց ստացվածք դարձրին, որպեսզի հափշտակեն նրա արոտավայրերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ