Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Սրանց հայրը՝ Եփրեմը, բազում օրեր սուգ արեց, և նրա եղբայրները եկան նրան մխիթարելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Նրանց հայր Եփրեմը բազում օրեր սուգ արեց։ Նրա եղբայրները նրան մխիթարելու եկան։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:22
6 Խաչաձեւ Հղումներ  

Հոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքների մասին, որ նրա գլխին եկել էին։ Եկան, ամեն մեկն իր տեղից, Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սոքեցին ու Սոփար Նաամացին։ Համաձայնվեցին, որ միասին գնան նրան ցավակից լինեն ու մխիթարեն նրան։


Հակոբը պատառոտեց իր հագուստները, քուրձ կապեց իր մեջքին և շատ օրեր սուգ արեց իր որդու համար։


Եվ հրեաներից շատերն էին եկել Մարթայի ու Մարիամի մոտ՝ իրենց եղբոր համար նրանց մխիթարելու։


Նրա որդին՝ Զարաթ, նրա որդին՝ Սուտաղա, և Եզերն ու Եղիադը։ Նրանց սպանեցին այդ երկրում ծնված գեթացիները, որովհետև սրանք իջել էին նրանց անասուններն առնելու։


Հետո նա մտավ իր կնոջ մոտ, և սա, հղիանալով, ծնեց մի որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև նրա տան վրա չարիք էր եկել։


Նրա բոլոր որդիներն ու բոլոր աղջիկները եկան մխիթարելու նրան, բայց նա չէր կամենում մխիթարվել։ Եվ ասաց. «Ես սուգով կիջնեմ գերեզման՝ իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրն այդպես ողբում էր նրա համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ