Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:34 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Աքիտոփելից հետո խորհրդական եղան Բանեայի որդի Հովիադան և Աբիաթարը, իսկ թագավորի զորագլուխն էր Հովաբը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 իսկ Քուսին՝ արքայի մտերիմ բարեկամը։ Աքիտոփելից հետո, մերձավոր լինելու տեսակետից, գալիս էին Բանեայի որդի Հովիդայիան և Աբիաթարը։ Արքայի զորքերի հրամանատարն էր Հովաբը։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:34
5 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն ասաց. «Ով որ հեբուսացիներին առաջինը հարվածի, նա կլինի գլխավոր և զորապետ»։ Առաջինը ելավ Շարուհեայի որդի Հովաբը, և նա դարձավ զորագլուխ։


Եվ նա խորհուրդ արեց Շարուհեայի որդի Հովաբի և Աբիաթար քահանայի հետ, որոնք օգնում էին Ադոնիային՝ հետևելով նրան։


Երրորդ գլխավոր զորավարը երրորդ ամսվա համար Հովիադա քահանայի որդի Բանեան էր։ Նրա դասի մեջ կար քսանչորս հազար մարդ։


և Հովիադայի որդի Բանեան քերեթիների ու փելեթիների վրա էր նշանակված, և Դավթի որդիները նախարարներ էին։


Շարուհեայի որդի Հովաբը զորքերի հրամանատար էր, Աքիղուդի որդի Հոսափատը՝ դիվանադպիր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ