Թագավորի շտեմարանների վերակացուն Ադիելի որդի Ազամոթն էր, իսկ դաշտերում, քաղաքներում, գյուղերում և աշտարակներում եղած շտեմարանների վերակացուն՝ Ոզիայի որդի Հովնաթանը։
Նա աշտարակներ կառուցեց անապատում և բազում ջրհորներ փորեց, որովհետև շատ անասուններ ուներ հովտում ու դաշտում, երկրագործներ ու այգեգործներ՝ լեռներում և բարեբեր հողերում, քանի որ սիրում էր հողագործությունը։