Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նկատվեց, որ Եղիազարի որդիների մեջ իշխանավոր մարդիկ ավելի շատ էին, քան Իթամարի որդիների մեջ. և կատարվեց նրանց դասակարգումը։ Եղիազարի որդիների մեջ կային տասնվեց ազգատոհմերի իշխաններ, իսկ Իթամարի որդիների մեջ՝ ութ իշխան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Եղիազարի որդիների մեջ գտնվեցին ավելի շատ զորավոր իշխաններ, քան Իթամարի որդիների մեջ։ Ուստի Եղիազարի որդիներին բաժանեց տասնվեց ազգատոհմերի իշխանների, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից,


Դավիթը Եղիազարի որդիներից Սադոկի և Իթամարի որդիներից Աքիմելեքի օգնությամբ նրանց բաժանեց դասակարգերի՝ ըստ իրենց համար որոշված ծառայության և պաշտոնի։


Նրանց միջև դասակարգումը կատարվեց վիճակով, որովհետև սրբարանի իշխանները և Աստծու իշխանները Եղիազարի որդիներից և Իթամարի որդիներից էին։


Սողոմոնը խոսեց բոլոր իսրայելացիների՝ հազարապետների, հարյուրապետների, դատավորների և ամբողջ Իսրայելի բոլոր տոհմապետների հետ։


Հովակիմի օրերին տոհմապետ քահանաներն էին՝ Սարայիայից՝ Մարայիան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ