Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:22 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Դավիթն ասաց Ոռնային. «Այս կալատեղն ի՛նձ տուր, որ այստեղ զոհասեղան շինեմ Տիրոջ համար. տո՛ւր ինձ այն իր լրիվ գնով, որպեսզի հարվածը դադարի ժողովրդից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Դավիթն ասաց Ոռնային. «Քո այդ կալատեղն ի՛նձ տուր, որ ես այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի։ Ինչքան արծաթ արժե, այդքանով դա տո՛ւր ինձ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:22
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Աքաաբը խոսեց Նաբովթի հետ և ասաց. «Քո այգին ի՛նձ տուր, որ ինձ համար կանաչեղենի պարտեզ լինի, որովհետև այն իմ տան մոտ է, և ես նրա փոխարեն նրանից լավ մի այգի կտամ քեզ, կամ եթե հաճելի է թվում քեզ, ինչ նրա գինն է, փող կտամ»։


Ոռնան ասաց. «Ինչո՞ւ է եկել իմ տեր թագավորը իր ծառայի մոտ»։ Դավիթն ասաց. «Եկել եմ, որ կալը քեզանից ծախու առնեմ, որ Տիրոջ համար զոհասեղան շինեմ, որպեսզի աղետը դադարի ժողովրդից»։


իսրայելացի այդ տղամարդու հետևից մտավ սենյակը և խոցեց երկուսին էլ՝ իսրայելացի տղամարդուն ու կնոջն իր փորից, և Իսրայելի որդիների պատուհասը դադարեց։


Նա կանգնեց մեռած և ողջ մարդկանց միջև, և ժանտախտը դադարեց։


Եկան Ատադի կալը, որ Հորդանանի մյուս կողմում է, և այնտեղ մեծ ու սաստիկ լացով ողբացին, և յոթ օր սուգ արեց իր հոր համար։


Երբ Դավիթը եկավ Ոռնայի մոտ, Ոռնան նայեց, տեսավ Դավթին, դուրս ելավ կալից և երեսնիվայր գետին ընկնելով՝ երկրպագեց թագավորին։


Ոռնան ասաց Դավթին. «Վերցրո՛ւ այն, և թող իմ տեր թագավորն անի այն, ինչ հաճելի է իր աչքին։ Ահա ես տալիս եմ իմ եզները ողջակեզի համար, իմ կամնասայլերը՝ փայտի համար և ցորենը՝ հացի ընծայի համար։ Բոլորն էլ տալիս եմ»։


որ ինձ տա Մաքփելայի քարայրը, որ նրանն է և նրա արտի ծայրամասում է, որ լիարժեք գնով ինձ տա, որպեսզի գերեզմանի տեղ ունենամ ձեր մեջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ