Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Դրանից հետո Եսրոնը մտավ Գաղաադի հայր Մաքիրի աղջկա մոտ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Եվ նա նրա համար ծնեց Սեգուբին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Դրանից հետո Եսրոմը պառկեց Գաղաադի հոր՝ Մաքիրի դստեր հետ և նրան կնության առավ, երբ ինքը վաթսուն տարեկան էր։ Նա նրա համար ծնեց Սեգուբին,

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 2:21
9 Խաչաձեւ Հղումներ  

Մովսեսի մոտ եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմերից Մանասեի որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Ոփերի որդի Սալպաադի աղջիկները. նրա աղջիկների անուններն էին՝ Մաալա, Նուա, Էգղա, Մեղքա և Թերսա։


Գաղաադը տվեցի Մաքիրին։


Մանասեի որդիներն են Մաքիրը և Մաքիրյանների տոհմը։ Մաքիրը ծնեց Գաղաադին. Գաղաադից՝ Գաղաադյանների տոհմը։


Հովսեփը տեսավ Եփրեմի որդիների մինչև երրորդ սերունդը։ Մանասեի որդի Մաքիրի որդիներն էլ ծնվեցին Հովսեփի ծնկներին։


Հուրը ծնեց Ուրիին, և Ուրին ծնեց Բեսելիելին։


Սեգուբը ծնեց Հայերին. սա Գաղաադի երկրում քսաներեք քաղաք ուներ։


Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։


Մանասեի որդիները՝ Ասրիել, որին ծնեց նրա արամեացի հարճը. նա ծնեց նաև Գաղաադի հորը՝ Մաքիրին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ