Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Թող երկինքն ուրախանա, երկիրը ցնծա, Եվ ասեն ազգերի մեջ. “Տերը թագավորում է”։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Երկինքը թող ուրախ լինի, և երկիրը ցնծա, թող հեթանոսներին ասեն՝ «Տերը թագավորեց»։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:31
19 Խաչաձեւ Հղումներ  

Հեթանոսների մեջ ասացե՛ք. «Տերն է թագավորը. դրա համար էլ հաստատ է աշխարհը, չի սասանվում. նա ուղղամտությամբ պիտի դատի ժողովուրդներին»։


Եվ լսեցի մի ձայն՝ նման մեծ բազմության և առատ ջրերի, ինչպես ձայնը ուժեղ որոտի, որ ասում էր. «Ալելո՛ւիա, որովհետև թագավորեց Ամենակալ Տերը՝ Աստված։


Տերն է թագավորը. ժողովուրդները թող շփոթվեն. նա նստում է քերովբեների վրա, երկիրը թող սասանվի։


Տերն է թագավորում. երկիրը թող ցնծա, և շատ կղզիներ ուրախ լինեն։


Ցնծա՛, ո՛վ երկինք, ուրախացի՛ր, ո՛վ երկիր, և ցնծությամբ պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, որովհետև Տերը մխիթարել է իր ժողովրդին և գթացել է նրա թշվառներին»։


Ցնծացե՛ք Տիրոջ առջև, ո՛վ ամբողջ երկիր. օրհնեցե՛ք ու երգեցե՛ք և սաղմո՛ս ասացեք։


Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակների մոտ ուրախություն կլինի մեկ ապաշխարած մեղավորի համար»։


Եվ հրեշտակը նրանց ասաց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որ ամբողջ ժողովրդինն է լինելու.


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ ազատի՛ր մեզ չարից"։


Երգի՛ր, ո՛վ երկինք, քանզի Տերն է արել այդ։ Ցնծալով աղաղակե՛ք, ո՛վ երկրի խորքեր, բերկրանքով պոռթկացե՛ք, ո՛վ լեռներ, անտառնե՛ր և դրանց մեջ գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Տերը փրկել է Հակոբին, և նա փառավորված է Իսրայելում։


որովհետև Տերն է մեր դատավորը, Տերն է մեր օրենսդիրը, Տերն է մեր թագավորը. նա կփրկի մեզ։


Պիտի բարձրացնեմ քեզ, ո՛վ իմ Աստված, ո՛վ Թագավոր, և պիտի օրհնեմ քո անունը հավիտյանս հավիտենից։


Եվ երկինքը պիտի փառավորի քո հրաշքները, Տե՛ր, և քո ճշմարտությունը՝ սրբերի ժողովում։


Երկինքը պատմում է Աստծու փառքը, և երկնքի հաստատությունը հռչակում է նրա ձեռքի գործերը։


Դողացե՛ք նրա առաջ, երկրի բոլո՛ր մարդիկ, Աշխարհը հաստատ է և չպիտի երերա։


Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ