Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:32 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովեին։ Հեկսանի որդիները՝ Սափա և Դեդան։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Աբրահամի հարճի՝ Քետուրայի որդիները. նա նրա համար ծնեց Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին, Հեսբոկին և Սովիվեին։ Հեկսանի որդիները՝ Սաբա և Դեդան։ Դեդանի որդիները՝ Ռագուել, Նաբդեել, Ասուրիիմ, Լատուսիիմ և Լոովմին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 1:32
19 Խաչաձեւ Հղումներ  

Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։


Սաբայի թագուհին, լսելով Սողոմոնի՝ Տիրոջ անունով համբավի մասին, եկավ նրան խրթին հարցումներով փորձելու։


Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք Իսմայելի որդիներն են։


Մադիանի որդիները՝ Գեփա, Ափեր, Ենոք, Աբիդա և Ելդադա։ Սրանք ամենքը Քետուրայի որդիներն են։


Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին.


Թարսիսի և կղզիների թագավորներն ընծա պիտի մատուցեն, պարգևներ պիտի բերեն Շաբայի և Սաբայի թագավորները։


Նա պիտի ապրի, և նրան ոսկի պիտի տան Շաբայի ոսկուց և ամեն ժամանակ պիտի աղոթք անեն նրա համար, ամեն օր պիտի օրհնեն նրան։


Արաբիայի պատգամը։ Դուք պիտի օթևանեք Արաբիայի անտառում, ո՛վ Դեդանի քարավաններ։


Քեզ պիտի ծածկի ուղտերի բազմությունը՝ Մադիամի և Գեփայի ուղտի ձագերը, բոլորը Սաբայից են գալու, ոսկի ու կնդրուկ են բերելու և Տիրոջ գովաբանությունն են ավետելու։


Դեդեանին և Թեմային և Բուզին, մորուքների ծայրը կտրող բոլորին,


Փախո՛ւստ տվեք, դարձե՛ք, բնակվելու համար խորքե՛րը մտեք, ո՛վ Դեդանի բնակիչներ, որովհետև նրան պատժելուս ժամանակ Եսավի աղետը պիտի բերեմ նրա վրա։


դրա համար այսպես է ասում Տեր Աստված. "Ես իմ ձեռքը պիտի տարածեմ Եդովմի վրա և նրանից վերացնեմ մարդն ու անասունը, նրան ամայի պիտի դարձնեմ Թեմանից մինչև Դեդան. նրանք սրից պիտի ընկնեն։


Դեդանը քեզ հետ վաճառականություն էր անում կառքերի պաստառակալներով։


Եվ ահա Իսրայելի որդիներից մի մարդ եկավ և իր եղբայրների մոտ բերեց մի մադիանացի կնոջ, Մովսեսի և իսրայելացի ամբողջ ժողովրդի աչքի առջև, մինչ նրանք լաց էին լինում ժողովի վրանի մուտքի մոտ։


«Իսրայելի որդիների վրեժը մադիանացիներից կառնես, իսկ հետո կմիանաս քո ժողովրդի նախնիներին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ