Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 10:26 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 որովհետև երկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են (Սաղ. 24.1)։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 որովհետև «Երկիրն իր ամբողջությամբ Տիրոջն է պատկանում» (Սաղ. 23(24).1)։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 10:26
9 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,


Հիմա եթե իսկապես լսեք իմ ձայնը և պահեք իմ ուխտը, այն ժամանակ դուք ինձ համար կլինեք սեփական ժողովուրդ բոլոր ազգերից, որովհետև իմն է ամբողջ երկիրը։


Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։


Առաջ ո՞վ է ինձ մի բան տվել, որ ես նրան վճարեմ. երկնքի տակ ամբողջ եղածն իմն է։


Ահա քո Տեր Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մեջ եղած ամեն բան։


Այս աշխարհի հարուստներին պատվիրի՛ր, որ չմեծամտանան և ոչ էլ հույսը դնեն ունայն հարստության վրա, այլ Աստծու վրա, որ վայելելու համար ամեն բան առատապես տալիս է մեզ։


Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։


Մովսեսն ասաց նրան. «Հենց որ դուրս գամ քաղաքից, ձեռքերս կտարածեմ դեպի Տերը. որոտները կդադարեն, և այլևս կարկուտ չի լինի, որպեսզի իմանաս, որ երկիրը Տիրոջն է։


Որովհետև Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և ոչինչ խոտան չէ, եթե գոհությամբ է ընդունվում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ