Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:24 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ խոհարարը վերցրեց ազդրը՝ նրա վրայի մսով, ու դրեց Սավուղի առջև։ Եվ Սամուելն ասաց. «Ահա մնացյալը առա՛ջդ դիր և կե՛ր, քանի որ այն պահից ի վեր, երբ ասացի, թե ժողովրդին հրավիրել եմ, քեզ համար է պահված»։ Եվ այդ օրը Սավուղը ճաշեց Սամուելի հետ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Խոհարարը եփեց իր մոտ եղած ազդրը և ինչ որ կար նրա հետ, և դրեց Սավուղի առջև։ Սամուելը Սավուղին ասաց. «Ահա քեզ համար էր պահված, առջևդ դի՛ր ու կե՛ր, որ դա քեզ համար վկայություն լինի ժողովրդի առաջ, և կե՛ր»։ Այդ օրը Սավուղը կերավ Սամուելի հետ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:24
6 Խաչաձեւ Հղումներ  

Կառնես խոյի ճարպը, դմակը, փորոտիքը ծածկող ճարպը, լյարդի վրայի թաղանթը, երկու երիկամներն ու դրանց վրայի ճարպը և աջ զիստը (որովհետև դա քահանայի ձեռնադրության համար մորթված խոյն է),


Կսրբագործես Ահարոնի և նրա որդիների քահանայական ձեռնադրության խոյի երերացնելու կրծքի միսը և բարձրացնելու զիստը։


Մսի կտորները մե՛ջը հավաքիր, ամեն լավ կտորը՝ ազդրը և ուսը, ընտիր ոսկորներո՛վ լցրու։


Դրանց միսը քոնը լինի, ինչպես նաև երերացնելու կուրծքը և աջ զիստը քոնը լինեն։


Եվ Սամուելն ասաց խոհարարին. «Տո՛ւր այն բաժինը, որ ես քեզ տվի և քեզ ասացի, որ այն պահես քեզ մոտ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ