Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 5:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 Փղշտացիները Աստծու տապանակը վերցրին և տարան Դագոնի տուն ու դրեցին Դագոնի մոտ։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ2 Այլազգիները Տիրոջ տապանակը տարան Դագովնի տաճարը և դրեցին Դագովնի կողքին։ Տես գլուխը |
Այլ քեզ բարձրացրիր երկնքի Տիրոջ դեմ, և նրա տան անոթները բերվեցին քո առաջ, և դու, քո մեծամեծները և քո կանայք ու քո հարճերը գինի խմեցիք նրանցով։ Եվ գովաբանեցիր արծաթե ու ոսկե, պղնձե, երկաթե, փայտե և քարե աստվածներին, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ էլ իմանում։ Բայց չփառավորեցիր այն Աստծուն, որի ձեռքում է քո շունչը, որինն են քո բոլոր ճանապարհները։