Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ17 Եվ լրաբերը պատասխանեց ու ասաց. «Իսրայելը փախավ փղշտացիների առջևից, զորքի մեջ էլ մեծ կոտորած եղավ, և քո երկու որդիները՝ Ոփնին և Փենեհեսն էլ սպանվեցին, և Աստծու տապանակն էլ գերի վերցվեց»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ17 Պատանին պատասխանեց. «Իսրայելի այրերն այլազգիների առջևից փախան, ժողովուրդը մեծ կոտորածի ենթարկվեց, քո երկու որդիները՝ Օփնին և Փենեեսը, սպանվեցին, իսկ Աստծու տապանակը գերվեց»։ Տես գլուխը |