Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 31:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Եվ փղշտացիները պատերազմում էին Իսրայելի դեմ, և իսրայելացի մարդիկ փախան փղշտացիների առաջ և սպանված ընկան Գեղբուե սարի վրա։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 Այլազգիները պատերազմ մղեցին Իսրայելի դեմ, և Իսրայելի այրերը, այլազգիների առաջ փախուստի դիմելով, վիրավոր ընկան Գեղբուա լեռան վրա։ Տես գլուխը |
Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ինձ նեղություն տվիր և վեր հանեցիր ինձ»։ Եվ Սավուղն ասաց. «Ես մեծ նեղության մեջ եմ, որովհետև փղշտացիները պատերազմում են իմ դեմ, և Աստված հեռացել է ինձանից և ինձ չի պատասխանում ո՛չ մարգարեների միջոցով և ո՛չ էլ երազներով. դրա համար քեզ կանչեցի, որ ինձ իմացնես, թե ի՛նչ անեմ»։