Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 27:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ1 Եվ Դավիթն իր սրտում ասաց. «Վերջապես մի օր ես կորչելու եմ Սավուղի ձեռքով. ինձ համար փղշտացիների երկիրը փախչելուց ավելի լավը չկա։ Սավուղը հույսը կկտրի ինձանից և այլևս ինձ չի որոնի Իսրայելի բոլոր սահմաններում, և այդպես կազատվեմ նրա ձեռքից»։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ1 Դավիթն իր մտքում ասաց. «Ի վերջո մի օր Սավուղի ձեռքն եմ ընկնելու։ Ավելի լավ է գնամ այլազգիների երկիրը։ Եթե պատահի, որ Սավուղն ինձ փնտրի Իսրայելի բոլոր սահմաններում, դարձյալ նրա ձեռքից կազատվեմ»։ Տես գլուխը |
Հիմա իմ տեր թագավորը թող լսի իր ծառայի խոսքերը. եթե Տերն է քեզ ոտքի հանել իմ դեմ, թող նա մի զոհ ընդունի, իսկ եթե մարդկանց որդիներն են դրդել, թող նրանք անիծյալ լինեն Տիրոջ առջև, որովհետև նրանք ինձ այսօր դուրս են արել, որպեսզի ես բաժին չունենամ Տիրոջ ժառանգությունից, և ինձ ասացին. “Գնա՛, ծառայի՛ր օտար աստվածների”։