Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Դավիթն Աքիմելեք քահանային ասաց. «Թագավորն ինձ մի բան է հրամայել և ասել ինձ. “Ոչ մեկը չիմանա այն գործը, որի համար քեզ ուղարկում եմ և ինչ որ հրամայեցի քեզ”։ Ես էլ երիտասարդների հետ ժամադրվեցի, որ հանդիպենք որոշակի տեղում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Դավիթը եկավ Նոմբա՝ Աքիմելեք քահանայի մոտ։ Նրան տեսնելով՝ Աքիմելեքը զարհուրեց ու ասաց. «Ինչո՞ւ ես մենակ, ինչո՞ւ ոչ ոք չկա քեզ հետ»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 21:2
13 Խաչաձեւ Հղումներ  

Քանի որ նախքան Հակոբոսի մոտից ոմանց գալը նա հեթանոսների հետ առանց խտրություն դնելու ուտում էր, բայց երբ նրանք եկան, առանձնանում էր և իրեն մեկուսացնում՝ վախենալով թլփատվածներից։


Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ


Եվ նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես, և մի հրեշտակ Տիրոջ խոսքով խոսեց ինձ հետ ու ասաց. “Նրան ե՛տ դարձրու քեզ հետ քո տուն, և թող հաց ուտի և ջուր խմի”»։ Եվ նա սուտ ասաց նրան։


Եվ Դավիթն Աբիաթարին ասաց. «Ես այն օրը գիտեի, երբ եդովմայեցի Դովեկն այնտեղ էր, որ անպայման հայտնելու է Սավուղին։ Քո հոր տան բոլոր հոգիների համար ես եմ պատասխանատու։


Եվ Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր և իմ թշնամուն բաց թողեցիր, և նա էլ ազատվեց»։ Եվ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ինձ ասաց. “Բա՛ց թող ինձ, ինչո՞ւ քեզ սպանեմ”»։


Եվ ասաց. «Սա դո՞ւ ես, իմ որդի՛ Եսավ»։ Նա ասաց. «Ես եմ»։


Իսահակն ասաց իր որդուն. «Այդ ի՞նչ շուտ գտար որսը, որդի՛ս»։ Նա պատասխանեց. «Քո Տեր Աստվածն իմ առջև բերեց»։


Ստության ճանապարհը հեռացրո՛ւ ինձնից և քո օրենքը շնորհի՛ր ինձ։


Հիմա ի՞նչ կա ձեռքիդ տակ. ինձ մի հինգ հա՛ց տուր կամ ինչ որ ունես»։


Տե՛ր, պահապա՛ն դիր իմ բերանին, պահպանի՛ր իմ շրթունքների դուռը։


Եվ Սավուղի ծառաների վերակացու եդովմայեցի Դովեկը պատասխանեց ու ասաց. «Ես տեսա Հեսսեի որդուն, որ եկավ Նոբ՝ Աքիտովբի որդի Աքիմելեքի մոտ։


Անաթովթ, Նոբ, Անանիա,


Այսօր նա կմնա Նոբում, կշարժի իր ձեռքը Սիոնի դստեր լեռան՝ Երուսաղեմի բլրի վրա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ