Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Սավուղը, նրան հազարապետ կարգելով, իր մոտից հեռացրեց, և Դավիթը ժողովրդի մեջ ելումուտ էր անում։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:13
7 Խաչաձեւ Հղումներ  

Սրանից շատ առաջ, երբ Սավուղը թագավոր էր մեզ վրա, պատերազմի ժամանակ դու էիր Իսրայելին առաջնորդողը, և Տերը քեզ ասաց. “Դու ես հովվելու Իսրայելի իմ ժողովրդին և դու ես իշխան լինելու Իսրայելի վրա”»։


Տերը պիտի պահպանի քո երթուդարձը՝ այսուհետև մինչև հավիտյան։


Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։


Եվ Սավուղն ասաց իր մոտ կանգնած ծառաներին. «Լսե՛ք, Բենիամինի՛ որդիներ, Հեսսեի որդին ձեզ բոլորիդ արտեր ու այգինե՞ր պիտի տա, պիտի բոլորիդ էլ հազարապետներ և հարյուրապետնե՞ր դարձնի,


Եվ նրանց հազարապետներ ու հիսնապետներ է նշանակելու, որ նրանք հերկեն իր արտերն ու իր հունձը հնձեն և շինեն պատերազմի իր զենքերն ու իր կառքերի սարքը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ