Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Փիլիպպեցիներին 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Գիտեմ չքավորության մեջ ապրել, գիտեմ առատության մեջ ապրել. ամեն ինչում և ամեն բանի սովորել եմ՝ թե՛ հագենալ, թե՛ քաղցել, թե՛ առատության, թե՛ չքավորության։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։

Տես գլուխը Պատճենել




Փիլիպպեցիներին 4:12
15 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց տվեցիր քո բարերար սուրբ հոգին՝ իմանալու Օրենքը. մանանան չհեռացրիր նրանց բերանից և նրանց ջուր տվեցիր վեմից՝ ծարավը հագեցնելու համար։


Այսպես է ասում Տերը նրանց, ովքեր ընդդիմանում են նրա բազկի զորությանը՝ հետևելով այս ժողովրդի ճանապարհին.


Իմ գերությունից հետո զղջացի. երբ խելքի եկա, իմ ամոթալի օրերի համար հոգոց հանեցի և քեզ ցույց տվեցի, որ իմ տղայության պատճառով նախատինք կրեցի”։


Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,


Հիսուսը նրանց ասաց. «Հետևաբար, երկնքի արքայությանն աշակերտած ամեն դպիր նման է հարուստ մարդու, որն իր գանձատուփում ունի թե՛ նոր և թե՛ հին գանձեր»։


Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։


Ոմանք ասել են. «Նրա նամակները խիստ են ու ազդեցիկ, իսկ մարմնի տեսքը տկար է, խոսքը՝ արհամարհելի»։


Բազում անգամ եղա աշխատանքների և հոգնությունների մեջ՝ հաճախ անքուն մնալով, քաղցի ու ծարավի մեջ, բազմիցս ծոմի մեջ, ցրտահար ու մերկ։


Արդյո՞ք մեղք գործեցի, որ ինքս ինձ խոնարհեցրի, այն էլ նրա համար, որ դուք բարձրանաք, որ Աստծու Ավետարանը ձեզ ձրի քարոզեցի։


Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։


Նա հոգաց նրա պետքերն անապատում, ջրից զուրկ վայրում, ծարավեցնող տոթից պաշտպանեց նրան, խրատեց ու աչքի բիբի պես պահեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ