Այնուհետև իմանալով, որ ատյանի մի կողմում սադուկեցիներն են, իսկ մյուսում՝ փարիսեցիները, Պողոսն աղաղակեց. «Եղբայրնե՛ր, ես փարիսեցի եմ և որդի փարիսեցու. ահավասիկ ես դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար»։
Գիշեր ու զօր անդադար պաշտամունք կատարելով՝ մեր տասներկու ցեղերը հուսացել են դրան հասնել։ Այդ հույսի համար, ո՛վ արքա, ես էլ ամբաստանվում եմ հրեաների կողմից։
Երբ նավահանգիստը ձմեռելու համար անհարմար թվաց, շատերը խորհեցին այնտեղից հեռանալ, որպեսզի միգուցե կարողանան հասնել Փյունիկե քաղաքը և ձմեռել կրետացիների այդ նավահանգստում, որը դեպի հարավակողմ և ցամաք էր նայում։
Դրա համար ես էլ, չկարողանալով այլևս համբերել, մարդ ուղարկեցի՝ տեղեկանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը գուցե ձեզ էլ է փորձել, և մեր աշխատանքն իզուր է անցել։
Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, դատաստանի օրը կտա ինձ։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են նրա հայտնությանը։
կանայք հարության միջոցով վերստացան իրենց մեռելներին, ուրիշները չարչարանքի ենթարկվեցին՝ մերժելով ազատություն ձեռք բերել, որպեսզի հասնեն լավագույն հարության.