4 միայն իր շահը չփնտրի, այլ յուրաքանչյուր ոք՝ նաև ընկերոջ շահը։
4 Միայն ինքներդ ձեր շահերը մի՛ փնտրեք, այլ ամեն մեկն իր ընկերոջինը ևս։
Ոչ ոք թող իր օգուտը չփնտրի, այլ ընկերոջինը։
Մենք, որ զորավոր ենք, պարտավորություն ունենք տկարների տկարությունը տանելու և ոչ թե միայն ինքներս մեզ հաճելի լինելու։
Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18), լավ եք անում։
Ուրախացողների հետ ուրախացե՛ք, լացողների հետ լացե՛ք.
Ո՞վ է տկարանում, որի հետ ես չեմ տառապում, ո՞վ է գայթակղվում, որի համար սիրտս չի այրվում։
Ով ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար ավելի լավ է, եթե նրա պարանոցից գրաստի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը։
Ոչ մի բանով պատճառ մի՛ եղեք, որ մեր ծառայությունը վարկաբեկվի.
Մյուս բոլորն իրենց շահն են փնտրում և ո՛չ Հիսուս Քրիստոսինը։
Մովսեսը Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստե՞ք։