Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Փիլիպպեցիներին 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի՝ թե՛ երկնավորների, թե՛ երկրավորների և թե՛ սանդարամետականների,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 որպեսզի Հիսուսի անվանը ծալվի երկնավորների, երկրայինների և երկրի տակ եղողների ամեն ծունկ,

Տես գլուխը Պատճենել




Փիլիպպեցիներին 2:10
17 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը մոտեցավ, խոսեց նրանց հետ և ասաց. «Ինձ տրվեց ամեն իշխանություն երկնքում ու երկրի վրա։ Ինչպես որ Հայրն ուղարկեց ինձ, ես էլ ձեզ եմ ուղարկում։


Եվ դարձյալ, երբ անդրանիկին աշխարհ է մտցնում, ասում է. «Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները» (Բ Օր. 32.43 (LXX))։


Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ,


քսանչորս երեցները պիտի ընկնեն աթոռի վրա նստածի առաջ և երկրպագեն հավիտյանս հավիտենից կենդանի եղողին, իրենց պսակները դնեն աթոռի առաջ՝ ասելով.


որպեսզի ժամանակների լրումին իրագործի այն, այսինքն՝ Քրիստոսով բովանդակի ամեն ինչ, որ երկնքում է և որ երկրի վրա է։


Ապա փշերից պսակ պատրաստելով՝ դրեցին նրա գլխին, մի եղեգ էլ տվեցին աջ ձեռքը։ Նրա առաջ ծնկի գալով՝ ծաղրում էին և ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։


Ծովը բաց թողեց իր մեռելներին, մահն ու դժոխքն էլ՝ իրենց մեռելներին, և յուրաքանչյուրը դատվեց ըստ իր գործերի։


«Ելավ»-ն ի՞նչ է նշանակում, եթե ոչ այն, որ նախ երկրի ստորին կողմն իջավ։


Բայց ի՞նչ է պատասխանում նրան Աստված. «Պահեցի ինձ,- ասում է,- յոթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին» (Գ Թագ. 19.18)։


Ինչպես որ Հովնանը երեք օր ու երեք գիշեր մնաց կետի փորի մեջ, նույնպես էլ Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կմնա երկրի ընդերքում։


նրան բարձրացրեց իր երկրորդ կառքը, որի առջևից ազդարարվում էր։ Այսպիսով նրան կառավարիչ կարգեց եգիպտացիների երկրի վրա։


Խոստովանությունն ու վայելչությունը նրա առջև են, Սրբությունն ու մեծ վայելչությունը՝ նրա սրբարանում։


Եվ ոչ ոք չկար՝ ո՛չ երկնքում, ո՛չ երկրի վրա, ո՛չ էլ երկրի տակ, որ կարողանար բանալ գիրքը, որովհետև չէին տեսել այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ