Պիտի լքեն այդ քաղաքի հարստությունը և ցանկալի տները, քո ավանները հավիտենապես քարանձավների պիտի վերածվեն, վայրի էշերը պիտի զվարճանան այնտեղ, և հոտերը պիտի արածեն,
Դանից մեզ հասավ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժույգների խրխնջոցի ձայնից ցնցվեց ողջ երկիրը։ Թող գա և ուտի երկիրն իր ամեն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։
Կույրերի պես նրանք պատերն են շոշափելու, խարխափելու են աչքերից զրկվածների պես, կեսօրին գլորվելու են, ինչպես կեսգիշերին, օրհասական մարդկանց պես հոգեվարքի տանջանքներ են տանելու
Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։
Այն օրը պիտի հնչեցնեն մեծ փողը, և նրանք, ովքեր ցրված են Ասորեստանի երկրում և կորած՝ Եգիպտոսի երկրում, պիտի վերադառնան ու Երուսաղեմի սուրբ լեռան վրա երկրպագեն Տիրոջը։
Ժողովուրդն աղաղակեց, ու քահանաները հնչեցրին փողերը։ Երբ ժողովուրդը լսեց փողի ձայնը, բոլորն աղաղակեցին մեծ և ուժգին աղաղակով, պարիսպն ընկավ շուրջանակի, և ժողովուրդը բարձրացավ մտավ քաղաք. ամեն մեկը գնում էր ուղիղ իր դիմացը. քաղաքը գրավեցին