4 Մեծ է Տերը և հույժ օրհնյալ, Ահարկու է նա բոլոր կուռքերի վրա։
4 Նրա ձեռքին են երկրի խորքերը, և սարերի գագաթները նրանն են։
Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։
Ժողովուրդները կտեսնեն քեզ և կերկնեն, որ ցանում ես ընթացող ջրերը։ Անդունդներն իրենց ձայնը բարձրացրին, իրենց սաստիկ բարձրությունը։
Կանգնեց, և երկիրը շարժվեց, նայեց, և հալվեցին ազգերը, բռնությամբ խորտակվեցին լեռները, և հալվեցին հավիտենական բլուրները։ Նրա հավիտենական ընթացքը
Նա մաշեցնում է լեռները, և չեն իմանում, որ բարկությամբ կտապալի դրանք։
Լեռները շարժվեցին նրանից, և բլուրները սասանվեցին, նրա առջև խախտվեց երկիրը, և նրա բոլոր բնակիչները։
Լեռները կշարժվեն նրա ներքո, ձորերը կհալվեն, ինչպես մոմը՝ կրակի առաջ, և ինչպես զառիվայր հոսող ջուրը։
Սաղմո՛ս երգեք մեր Աստծուն օրհնությամբ, Օրհնությամբ և սաղմոսի ձայնով։
Նա ծովը ցամաք դարձրեց, Եվ ոտքով ժողովուրդն անցավ գետերի միջով։ Այնտեղ մենք ուրախ պիտի լինենք նրանով,
Եվ եթե Աստված կործանի այդ բոլորը, ո՞վ կասի նրան՝ «Այդ ի՞նչ արեցիր»։
Աստվա՜ծ, Աստվա՜ծ իմ, նայի՛ր ինձ, Ինչո՞ւ լքեցիր ինձ. Հանցավոր խոսքերիս պատճառով Ուշացավ փրկությունն իմ։