2 Տե՜ր, իմ փրկությա՜ն Աստված, գիշեր-ցերեկ քեզ աղոթեցի.
2 Տերը սիրում է Սիոնի դռներն ավելի, քան Հակոբի բնակարանները։
Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։
Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագավորները, քանի որ Տերը հաստատեց Սիոնի հիմքերը, և նրա շնորհիվ պիտի փրկվեն ժողովրդի աղքատները»։
Վերջին օրերին Տիրոջ լեռը պիտի ակներև դառնա, Աստծու տունը լեռների գագաթներին պիտի լինի ու պիտի բարձրանա բլուրների վրա, և բոլոր ազգերը պիտի գան դեպի նա։
Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ Սիոն լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։
Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։