2 Իմ ձայնով ես Տիրոջն աղոթեցի, Իմ ձայնով՝ Աստծուն, և նա նայեց ինձ։
2 Սաղեմի մեջ է նրա խորանը. նրա բնակարանը՝ Սիոնի մեջ։
Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց
Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։
Հիմա Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի վրա լինի”։
Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։
Նրանք չճանաչեցին Տիրոջ գործերը, Ոչ էլ նրա ձեռքի գործերին նայեցին։ Դու նրանց կկործանես, և այլևս ոտքի չեն կանգնի։
Քեզ կհուսան բոլոր նրանք, ովքեր գիտեն անունը քո, Քանզի դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են քեզ, Տե՜ր։
Լսե՛ք այս, բոլո՛ր ազգեր, Ունկնդրե՛ք բոլորդ, որ բնակվում եք աշխարհում։