Եվ կլինի այն օրը, որ ճրագով կխուզարկեմ Երուսաղեմը և վրեժխնդիր կլինեմ այն մարդկանցից, որոնք արհամարհեցին իրենց պահպանությանը հանձնված բաները, որ ասում էին իրենց սրտերում. “Ո՛չ բարի բան է անում Տերը, ո՛չ էլ չար”։
Եվ Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե Իսրայելի տան ծերերն ինչե՛ր են անում այստեղ՝ խավարի մեջ, յուրաքանչյուրը ծածուկ, իր սենյակում։ Նրանք ասում են, թե Տերը լքել է և չի նայում երկրին»։