13 Իսկ եթե նրան չդառնանք, Սրված է սուրն իր, աղեղն իր՝ լարված։
13 Մահվան գործիքներ է պատրաստել նրա համար և պատրաստ է պահել իր հրավառ նետերը։
Քանի որ Աստծու առաջ արդար է ձեզ նեղություն պատճառողներին նեղություն հատուցել,
Ելար քո ժողովրդի փրկության համար՝ քո օծյալներին փրկելու, մահ բերեցիր անօրենների գլխին. իսպառ սաստկացրիր կապանքները մինչև պարանոցները։ (Դադար)
Նա, որ իր զորությամբ լեռներ է հաստատում Եվ զորություն է հագել։
Գետերի հոսանքներն ուրախացնում են Աստծու քաղաքը, Եվ Բարձրյալը սրբացրեց իր բնակության վայրը։
Եվ օտար հարձակումներից պահպանի՛ր քո ծառային. Ապա թե ինձ չտիրեն, Այնժամ ես անբիծ կլինեմ Եվ մաքուր կլինեմ մեծ մեղքերից։
որովհետև սրբերի և մարգարեների արյունը թափեցին, դրա համար էլ արյուն խմել տվեցիր նրանց, որին արժանի էին»։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։
Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։
Եվ պիտի պատմեն քո ահի զորությունը Եվ քո մեծությունը։
Լսի՛ր աղոթքներս, որովհետև ամեն մարմին քեզ մոտ է գալու.
Փրկի՛ր ինձ, Տե՜ր, քանզի աստվածավախ չմնաց, Նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիներից։
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։
Նրանց վրա չարիք պիտի կուտակեմ ու իմ նետերն սպառեմ նրանց վրա։
որովհետև իմ սուսերը սրելու եմ կայծակի նման, իմ ձեռքն է կայացնելու դատաստանի վճիռը, և իմ թշնամիներից ես պիտի վրեժ լուծեմ։ Հատուցելու եմ նաև ինձ ատելի մարդկանց։
Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։