Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին և ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Վերցրե՛ք նրան ձեզ և ինքնե՛րդ խաչը հանեք, քանի որ ես նրա մեջ որևէ հանցանք չեմ գտնում»։
Դավիթն ասաց Երուսաղեմում իր հետ եղող բոլոր ծառաներին. «Ելե՛ք փախչենք, որովհետև մեզ փրկություն չկա Աբեսաղոմի ձեռքից։ Շտապ գնացե՛ք, որ արագ չհասնի մեզ և չարիք չբերի մեր գլխին, քաղաքները սրի չքաշի»։