4 Ցերեկով թերևս կերկյուղեմ, բայց հույսս Տիրոջ վրա կդնեմ,
4 Սիրտս դողաց իմ մեջ, և մահվան սարսափներն ընկան ինձ վրա։
Նա էր, որ մարմնի մեջ եղած իր օրերում աղոթքներ և պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով և արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահվանից։ Եվ լսելի եղավ իր բարեպաշտության համար։
Ասացիր՝ իմ ողորմությունը պիտի հաստատվի հավիտյան. Քո ճշմարտությունը պատրաստ պիտի լինի երկնքի մեջ։
Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև հիվանդ եմ ես, Բժշկի՛ր ինձ, որովհետև ցնցվեցին ոսկորներս,
Այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ։ Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։
Սեմեին, նրան անիծելով, այսպես էր ասում. «Դո՛ւրս եկ, դո՛ւրս եկ, արյունարբո՛ւ և անօրե՛ն մարդ։