Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 39:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այնժամ ասացի. «Ահավասիկ գալիս եմ. Գրքի մեջ գրված է իմ մասին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Փրկի՛ր ինձ իմ բոլոր անօրենություններից. հիմարի նախատինք մի՛ դարձրու ինձ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 39:8
19 Խաչաձեւ Հղումներ  

պիտի երկրպագես նրան, Նրան պիտի երկրպագի և դուստրը Ծուրի [𝕸 և Ο΄ Տյուրոս], Եվ ժողովրդի մեծամեծները Պիտի պաշտեն նրան ընծաներով։


Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։


Նա մի որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից»։


Կդառնա ու կգթա մեզ, կընկղմի մեր մեղքերը և ծովի խորքերը կնետի մեր բոլոր անօրենությունները։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Ասացե՛ք Աստծուն. «Որքա՜ն ահեղ են քո գործերը, Քո մեծ զորության պատճառով քո թշնամիները ստեցին քեզ։


Քանզի այժմ իսկ ձեր սրտերում Անօրենություն եք գործում երկրում, Եվ ձեր ձեռքերը անիրավություն են նյութում։


Ես ապրեցի անբծությամբ. Փրկի՛ր ինձ, Տե՜ր, և ողորմի՛ր ինձ։


Եվ Տերը պատասխան տվեց իր ժողովրդին և ասաց. «Ահա ես ձեզ ցորեն, գինի և յուղ եմ ուղարկում. կգոհանաք դրանցով, և այլևս ձեզ չեմ հանձնի ազգերի նախատինքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ