Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 24:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ինձ քո ճշմարտությա՛մբ առաջնորդիր Եվ ուսուցի՛ր ինձ, քանզի դու ես իմ փրկիչ Աստվածը, Եվ ես հանապազ քեզ եմ սպասում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 24:5
31 Խաչաձեւ Հղումներ  

և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։


Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,


մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։


չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։


որպեսզի Աբրահամի օրհնությունը հասնի հեթանոսներին Հիսուս Քրիստոսի միջոցով, և որպեսզի մենք հավատի միջոցով ստանանք խոստացված Սուրբ Հոգին։


Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։


Իսկ մենք Հոգու զորությամբ, հավատով արդարանալու հույսով ենք սպասում,


Այնպես որ ովքեր հավատին են ապավինում, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։


Որովհետև Աստված մեզ համար մեղավոր արեց նրան, ով մեղքը չէր ճանաչել, որպեսզի մենք նրանո՛վ Աստծու արդարները դառնանք։


Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,


Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։


Եթե մեկն ուզում է նրա կամքը կատարել, կիմանա այս ուսուցման մասին՝ Աստծո՞ւց է արդյոք, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։


Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։


Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։


քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ձորձերի պես և ինչպես բուրդ, որին ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը՝ սերնդից սերունդ»։


քանզի Իսրայելը փրկվելու է հավիտենական փրկությամբ։ Դուք չեք ամաչելու, այլևս ամոթահար չեք լինելու մինչև հավիտենություն։


Եման Իսրայելացու՝ իմաստության


Մինչև մտնեմ Աստծու սրբարանը Եվ իմանամ նրանց վախճանը։


Նայի՛ր հոգուս և արձակի՛ր ինձ Եվ ապրեցրո՛ւ ինձ իմ թշնամիներից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ