6 Սառույց է նետում պատառ-պատառ. Ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։
6 Տերը բարձրացնում է խեղճերին, ամբարիշտներին խոնարհեցնում է մինչև գետին։
Տերը սիրում է իր սուրբ ժողովրդին Եվ հեզերին փառավորում փրկությամբ։
Իմ անձն ամբարիշտների հետ կորստյան մի՛ մատնիր Եվ կյանքն իմ՝ արյունահեղ մարդկանց հետ,
Սիրտս իմ ներսում խռովվեց, և ուժս լքեց ինձ. Ինձ լքեց նույնիսկ լույսն աչքերիս։
Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք և պատասխա՛ն տվեք նրանց, որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը կժառանգեն։
Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։
այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։
Խոնարհվե՛ք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։
Գետնից բարձրացնում է տնանկին, աղքատին հանում աղբանոցից, որ նրանց նստեցնի ժողովրդի իշխանների հետ ու փառքի գահին բազմեցնի նրանց։