19 Ամորհացիների Սեհովն թագավորին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը,
19 Ո՛վ Իսրայելի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը. ո՛վ Ահարոնի տուն, օրհնեցե՛ք Տիրոջը։
Դավիթն ասաց բոլոր հավաքվածներին. «Օրհնեցե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն»։ Եվ բոլոր հավաքվածներն օրհնեցին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն, և ծնկի իջնելով՝ երկրպագեցին Տիրոջն ու արքային։
Տերը պիտի թագավորի հավիտյան, Քո Աստվածը, ո՛վ Սիոն, սերնդեսերունդ։
Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։
Եվ գահից մի ձայն ելավ, որ ասում էր. «Օրհներգե՛ք մեր Աստծուն, նրա բոլոր ծառանե՛րդ, և դո՛ւք, որ երկնչում եք նրանից, փոքրե՛ր և մեծե՛ր»։