Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտի. իր երեսը դարձնելով՝ արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանավորները նրանց հետ ծաղրում էին նրան և ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթե դա է Քրիստոսը՝ Աստծու ընտրյալ Որդին»։
Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։
որոնք նրան ասացին. «Այսպես է ասում Եզեկիան. “Այս օրը նեղության, կշտամբանքների ու բարկության օր է, որովհետև երեխաները մոտ են ծնվելու, սակայն մայրերն ուժ չունեն ծննդաբերելու։
Ուստի մարգարեացի՛ր Իսրայելի երկրի վրա ու ասա՛ լեռներին ու բլուրներին, ձորերին ու դաշտերին. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես իմ նախանձով ու բարկությամբ խոսեցի այն բանի համար, որ դուք հեթանոսներից նախատինք եք կրել”։