1 Ալելուիա Սիրեցի Տիրոջը, որովհետև լսեց ձայնն իմ աղոթքի,
1 Երբ Իսրայելը դուրս էր գալիս Եգիպտոսից, Հակոբի տունը՝ խաժամուժ ժողովրդի միջից,
Չիմացան և չհասկացան, խավարի մեջ ընթացան, Եվ երկրի բոլոր հիմքերը շարժվեցին։
Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք,
Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, որովհետև նա թարգմանչով էր խոսում։
Այն ժամանակ մի անցուղի պիտի բացվի Ասորեստանում պահպանված իմ ժողովրդի համար, ինչպես այն ճանապարհը, երբ իսրայելացիները հեռանում էին եգիպտացիների երկրից։
«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր Տիրոջ՝ քո Աստծու զատիկը, որովհետև Կանխոց ամսին գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
և Տերն ինքը հանեց մեզ Եգիպտոսից մեծ զորությամբ, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլքներով, նշաններով ու զարմանահրաշ գործերով,
«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։
Ճիշտ այդ օրը Տերը Իսրայելի որդիներին իրենց բանակով հանեց եգիպտացիների երկրից։
Ես ասացի. «Աստվածներ եք դուք, Կամ բոլորդ՝ Բարձրյալի որդիներ։