6 Կդատի հեթանոսներին, Կբազմացնի հարվածները Եվ կխորտակի շատերի գլուխները երկրում։
6 Մի ամբարիշտի՛ դիր նրա դեմ, և թող սատանան կանգնի նրա աջ կողմում։
Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։
ասելով. «Մեղանչեցի, որովհետև մի արդարի մահվան մատնեցի»։ Իսկ նրանք ասացին. «Մեր հոգը չէ, դո՛ւ գիտես»։
Եթե մեկը քեզ հետ խնդիր ունենա և քեզ դատի կանչի, նախապես հաշտությա՛ն եկ նրա հետ, մինչ նրա հետ ճանապարհին ես. գուցե նա քեզ դատավորին հանձնի, դատավորն էլ՝ դահճին, և դու բանտ նետվես։
Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։
Պատառն առնելուց հետո սատանան մտավ նրա մեջ։ Հիսուսը նրան ասաց. «Արդ, ինչ որ անելու ես, իսկո՛ւյն արա»։