Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 108:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Պարտատերը թող պահանջի նրա ողջ ունեցվածքը, Օտարները թող հափշտակեն նրա վաստակը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Մի՞թե դու չես, ո՜վ Աստված, որ դեն գցեցիր մեզ և դուրս չես գալիս մեր զորքերի հետ, ո՜վ Աստված։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 108:11
9 Խաչաձեւ Հղումներ  

Ահավասիկ մեզ հետ են Տերը՝ որպես մեր իշխան, նրա քահանաներն ու ազդարարող փողերը՝ պատրաստ ձեր դեմ մարտի հրավեր տալու։ Ո՜վ իսրայելացիներ, մի՞թե կմարտնչեք Տիրոջ՝ մեր հայրերի Աստծու դեմ. հաջողություն չեք ունենա»։


Ասան դիմեց Տիրոջը՝ իր Աստծուն՝ ասելով. «Տե՜ր, քեզ համար դժվար չէ փրկել շատին կամ քչին։ Զորացրո՛ւ մեզ, Տե՜ր, Աստվա՜ծ մեր, որովհետև քեզ ենք ապավինել և քո անունով ենք ելել այս բազմության դեմ։ Ո՜վ Տեր, Աստվա՜ծ մեր, թող մարդը քո դեմ հաղթանակ չտանի»։


և նա ասաց. «Լսե՛ք, Հուդայի՛ մարդիկ, Երուսաղեմի՛ բնակիչներ և Հովսափա՛տ արքա, Տերը ձեզ այսպես է ասում. “Մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք այս մեծ բազմության պատճառով, քանզի պատերազմը ձերը չէ, այլ Աստծունը”։


Քո զգեստներից ու փղոսկրյա տաճարներից Զմուռս, ստաշխ և կասիա է բուրում,


Եթե ձեր երկրում պատերազմի ելնեք ձեր հակառակորդների դեմ, փո՛ղ հնչեցրեք և կհիշվեք Տիրոջ առջև ու կփրկվեք ձեր թշնամիներից։


Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։


Քո ծառան առյուծ էլ է սատկեցրել, արջ էլ։ Նույն կերպ կվարվեմ ես այդ անթլփատ այլազգու հետ։ Արդ, ինչո՞ւ չգնամ, չսպանեմ նրան և այսօր ևեթ վերացնեմ Իսրայելի նախատինքը։ Ո՞վ է այդ անթլփատը, որ կենդանի Աստծու զորքին նախատեց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ